ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունն առաջարկել է հայկական և ադրբեջանական դասագրքերի և մամուլի մոնիտորինգ իրականացնել (ԲԱՑԱՌԻԿ)

Անդորրայում ավարտվեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանի երրորդ օրվա քննարկումների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ։


- Տիկի´ն Նաղդալյան, այսօր ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի վերջին օրն էր: Ի՞նչ հարցեր են արծարծվել այսօր և ի՞նչ հարցեր են բարձրացվել հայ պատվիրակների կողմից: 

- Այսօր ամփոփվեցին ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները: Ինչպես նստաշրջանի մնացած երկու օրերի ընթացքում, այնպես էլ այսօր մեր պատվիրակությունը հանդես եկավ բավականին պատրաստված կերպով և բովանդակային ելույթներով: Այսօրվա քննարկման թեմաներն էին մարդկային չափումը, կրթությունը, մշակույթը: Մեր պատվիրակությունից ելույթներով հանդես եկան Արարատ Միրզոյանն ու Կարեն Բեքարյանը: Կարևորելով թեման՝ մեր պատվիրակներն անդրադարձան հետևյալ հիմնական հարցերին՝ կրթություն, կրթություն և հավասարություն, կրթության դերակատարումը հակամարտությունների կարգավորման գործընթացում, կրթության դերը քաղաքացիների դաստիարակության գործում և այլն:

Մեր գործընկերներն իրենց ելույթներում բարձրաձայնեցին նաև ադրբեջանական դասագրքերում հային՝ որպես թշնամի, ներկայացնելու փաստին, այդ երկրի կրթական համակարգում հայատյացության սերմանմանը: Իսկ հնչեցված այս մտահոգությունները հիմնված էին, իհարկե, փաստերի վրա, որոնք հավաքագրվել էին ադրբեջանական դպրոցական դասագրքերի, մի շարք կայքերի, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների (ԵԽԽՎ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ECRI)) փաստաթղթերի և դրանց մեջ եղած փաստերի և  գնահատականների ուսումնասիրությունների արդյունքում: 

Պարոն Միրզոյանն անդրադարձավ ամենափոքր տարիքից ադրբեջանցի երեխաներին հայատյացությամբ դաստիարակելուն, կրթական համակարգում հային թշնամու կերպարով ներկայացնելուն: Պարոն Բեքարյանն էլ անդրադարձավ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քարոզվող հայատյացությանը, հայերի նկատմամբ թշնամանք սերմանելուն: Նա շեշտեց, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի ներկայացվում որպես թշնամի:  

Մեզ հետ Անդորրա էինք բերել նաև մի ձեռնարկ, որը կոչվում է «Արմենաֆոբիան Ադրբեջանում» (խմբ.՝ պատրաստված Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից), որտեղ ներկայացված են բազմաթիվ փաստեր Ադրբեջանում տիրող հայատյացության վերաբերյալ: Այս ձեռնարկը մենք առաջին հերթին ներկայացրեցինք ադրբեջանական պատվիրակությանը՝ որպես փաստ, ապացույց մեր ասածների:

Պետք է նշեմ, որ հայ պատվիրակների ելույթները շատ լուրջ անակնկալի բերեցին ադրբեջանական պատվիրակությանը: Տպավորություն էր, որ նրանք նման ելույթներ չէին սպասում, քանի որ հայկական կողմը գրեթե միշտ հանդես է եկել պաշտպանողական և ոչ թե հարձակողական դիրքերից: Մենք, այնուամենայնիվ, նշեցինք, որ մենք ոչ թե օգտագործում ենք այս հարթակն ադրբեջանցիների հասցեին ինչ-որ բաներ հնչեցնելու համար, այլ իսկապես բարձրաձայնում ենք մեր մտահոգությունը, ներկայացնում ենք փաստեր, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է, որ և´ երկու երկրների պատվիրակությունները, և´ հասարակությունները, և´ ԵԱՀԿ մեր գործընկերներն աշխատանք տանեն:

Քննարկումը բավականին աղմկոտ դարձավ: Ադրբեջանցի պատվիրակները փորձում էին հակադարձել, հայերի դեմ ներկայացնել մեղադրանքներ: Հայ ու ադրբեջանցի պատվիրակների խոսքի մեջ, փաստարկներ ներկայացնելու առումով,  տարբերությունն այնքան մեծ էր և այդ ձեռնարկում ներկայացված փաստերն այնքան ծանրակշիռ էին, որ իրենց պատասխանները պարզապես հիստերիկ արձագանքի տպավորություն թողեցին: Անգամ վիճեցին նախագահության հետ, որ իրենց նորից ձայնի իրավունք տան: Ի վերջո, երկու երկրների պատվիրակությունների ղեկավարներին ամփոփիչ նիստի ժամանակ հնարավորություն տրվեց ամփոփելու իրենց մտքերը, և ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իրենց բնորոշ ոճով հանդես եկավ, մինչդեռ մենք ներկայացրեցինք մի շարք կառուցողական առաջարկներ:

Մենք նշեցինք, որ անհրաժեշտ է խոսել փաստարկված և որ մենք հնչեցնում ենք ոչ թե մեղադրանքներ, այլ ներկայացնում ենք փաստեր: Շեշտեցինք, որ մենք պատրաստ ենք և առաջարկում ենք, որ ԵԱՀԿ-ն մեր երկու պատվիրակությունների հետ միասին տարբեր ձևաչափերով իրականացնի քննարկումներ, կրթական գործընթացների, մամուլի, դասագրքերի մոնիթորինգ: Այսինքն այս հարթակը լինի ոչ թե մերկապարանոց մեղադրանքների, ոչ թե բարձրագոչ հայտարարությունների տեղ, այլ կոնկրետ խնդիրներ լուծելու հարթակ:  

 

- Ինչպե՞ս կգնահատեք պատվիրակության աշխատանքն այս նստաշրջանում:

- Պետք է փաստեմ, որ մեր պատվիրակության անդամներն այս ողջ նստաշրջանի ընթացքում բավականին ակտիվ էին: Հանդես եկանք ոչ միայն ելույթներով, ոչ միայն մասնակցեցինք քննարկումներին, այլև ոչ պաշտոնական միջավայրում տարբեր երկրների պատվիրակների, գործընկերների հետ փորձեցինք հաստատել նոր կապեր, էլ ավելի ամրապնդել առկա համագործակցությունը և փորձել հայկական դիրքորոշումները, փաստարկները հասցնել գործընկերներին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: