ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն անհանգստացած է դաշնակիցների կողմից ռուսական С-400 հրթիռների ձեռքբերմամբ

hindustantimes.com

Վաշինգտոնն անհանգստացած է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերման հետաքրքրվածությամբ։ Այս մասին  հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտահոգված ենք S-400 համակարգի ձեռքբերմամբ, քանի որ բազմիցս ընդգծել ենք Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի մյուս երկրների սպառազինության համակարգերի համատեղ փոխգործունակության պահպանման կարեւորությունը ռազմական գնումների իրականացման գործում»- ասել է Բալդանզան։

Այսպես է նա մեկնաբանել  ԶԼՄ-ների հաղորդագրությունները, համաձայն որոնց, Սաուդյան Արաբիան համաձայնվել է գնել S-400 ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Բացի այդ, Թուրքիան վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից S-400- ի գնման մասին՝ առաջացնելով Միացյալ Նահանգների վրդովմունքը: Հնդկաստանը ևս մոտ է S-400- ի մատակարարման համաձայնագրի կնքմանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: