ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

Հայաստանը ձգտում է վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի». Արա Աբրահամյան

panorama.am

«Հայաստանը ձգտում է դառնալ Եվրասիական տնտեսական միության, իսկ ապագայում նաև ողջ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոն։ Վերածվել Նոր Մետաքի ճանապարհի «դարպասի», ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ Արա Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, գրում է Panorama.am-ը:

Նա նշեց, որ նորարարությունները, ինտեգրացիան և ոչ ստանդարտ մտածողությունը Հայաստանը կդարձնեն Եվրասիական տնտեսական միության եռանդուն և բարգավաճ խաչմերուկ:

Նաև հավալեց,  որ չնայած Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ այն հարուստ է իր հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով:

Արա Աբրահամյանը հույս է հայտնել, որ համաժողովը կկարողանա օգտագործել տնտեսությունը հակամարտությունների լուծման համար:

Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
22 C°
 
17°  27° 
20.08.2018
17°  30° 
21.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: