ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյան. Արցախը վաղ թե ուշ անկախություն ձեռք կբերի

artsakhpress.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Նոյյան Տապան» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԼՂՀ-ն վաղ թե ուշ անկախություն ձեռք կբերի, գրում է Panorama.am-ը։
«Համոզված եմ, որ դա ժամանակի հարց է։  Ինչ վերաբերում է  մեր ապագային,  ապա ոչ միայն ես, այլ նաև մեր ժողովուրդն է վստահ, որ այն հուսալի կլինի», - նշել է  Արցախի նախագահը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներին նշել է, որ ԵԱՀԿ-ն մեծ, կարևոր աշխատանք է իրականցնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն  ապահովելու ուղղությամբ։
Արցախի Հանրապետության նախագահը, խոսելով Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության մասին, նշել է. «Ես չեմ կարող համաձայնել այն տեսակետի հետ, որ  նման  գործողության համար պատասխանատու են դիվանագետները կամ էլ երրորդ կողմը։  
Ինչ վերաբերում  է այն հարցին, թե ինչպես պետք է  դրան դիմադրել, ապա այստեղ կարևորագույն, կայունացնող դեր է խաղում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, ինչպես նաև միջազգային հանրությունը՝  ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք պետք է շարունակեն համապատասխան  քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։ 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: