ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԱՄՆ «վիզային պատերազմ»

The Globe Post

Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հերթական դիվանագիտական սկանդալ է սկսվել. Անկարան և Վաշինգտոնը գրեթե ամբողջությամբ դադարեցրել են փոխադարձ վիզաների տրամադրման գործընթացը:

Նշենք, որ նման քայլերի պատճառ է դարձել Թուրքիայում ամերիկյան դիվանագետի ձերբակալությունը: Հոկտեմբերի 4-ին, ձերբակալվել էր Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության աշխատակից  Մեթին Թոփուզը, ով մեղադրվում է Թուրքիայում «սահմանադրական կարգը փոխելու փորձ անելու», «լրտեսության» և «Թուրքիայի իշխանություններին տապալելու փորձի» մեջ: Թուրքական իշխանությունների խոսքերով, Թուփուզը համագործակցում է  ընդդիմության քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի կողմնակիցների հետ, որոնց Անկարան մեղադրում է 2016 թվականին անհաջող հեղաշրջում կազմակերպելու մեջ: 

Ի պատասխան ձերբակալության՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցրեցին ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը: ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դա «վերջին իրադարձությունների արձագանքն է», հայտնում է РБК-ն:

«Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ կառավարությանը վերանայել Թուրքիայի կառավարության կողմից ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց անձնակազմի անվտանգության հարցը: Դեսպանատան և հյուպատոսությունների այցելուների թիվը նվազագույնի հասցնելու համար՝ մենք դադարեցրել ենք ոչ էմիգրացիոն արտոնագրային բոլոր ծառայություններն ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում », - ասվում է դեսպանատան թվիթերյան հայտարարության մեջ:

Վերոնշյալ հայտարարությունից ուղիղ 1 օր անց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը հայտարարեց, որ ստիպված է վերանայել ԱՄՆ կառավարության հավատարմությունը` Թուրքիայի դիվանագիտական առաքելության անձնակազմի անվտանգությունը ապահովելու խնդրում: Թուրքիայի հայտարարությունը բառացիորեն կրկնում է ԱՄՆ-ի հայտարարությունը՝ փոխելով միայն երկրների անունները, գրում է BBC-ն:

Թուրքիայի և ԱՄՆ-ի վիզային հակամարտությանն են անդրադարձել մի շարք փորձագետներ:

Դեռևս սեպտեմբեր ամսին ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Անկարան, Մոսկվայի հետ պայմանագիր կնքելով, ընդգծել է իր անկախությունը, և դա ԱՄՆ-ին դուր չի գալիս: Նա համարում է, որ Թուրքիան, ռուսական համալիրներ ձեռք բերելով, ցույց տվեց Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին, որ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Վիզաների տրամադրման փոխադարձ դադարեցումից անմիջապես հետո խնդրին անդրադարձ կատարեց նաև Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ժուրավլեվը, ով կարծում է, որ իր հայելային պատասխանով Անկարան որոշակի ազդանշան է ուղարկում Վաշինգտոն:

«Վիզաների հարցը միշտ էլ ենթադրում է երկու երկրների միջև համագործակցություն: Իսկ թուրքական կողմի որոշումը նշանակում է, որ Թուրքիան ձգտում է նվազեցնել այս համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Սա պայմանավորված է հիմնականում երկու երկրների մոտեցումների տարբերությամբ, այդ թվում` Սիրիայի խնդրի, քրդական խնդրի, և մի շարք այլ հարցերի հետ: Սակայն Սիրիան, Ռուսաստանը և քրդերը .. սրանք թերևս ամենակարևորն են»: Փորձագետը նաև հիշատակում է, որ «Թուրքիան երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած մինչ օրս միշտ եղել է ԱՄՆ-ի դաշնակիցը: Եվ այն փաստը, որ թուրքական կառավարությունը թույլ է տվել իրեն նման կոշտ դիրքորոշում, նշանակում է, որ ամերիկացիները այս ճակատում ևս, մեծապես թուլացրել են իրենց դերակատարությունը: Սա նրանց հերթական սխալն է», - ասել է Դմիտրի Ժուրավլևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների ինստիտուտի դոցենտ և արևելագետ Սերգեյ Դեմենկոն կարծում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած տարաձայնությունները չեն հանգեցնի Անկարայի՝ Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի հետ առանցքային համաձայնագրերից դուրս գալուն: Նրա համոզմամբ, նման քայլը կբերի աղետալի հետևանքների ինչպես Միջին Արևելքի այս երկրի տնտեսությանը, այնպես էլ նրա պաշտպանունակությանը:

«Հարաբերությունների վատթարացման ենթատեքստը ո՛չ հակաամերիկյան է, ո՛չ էլ հակաարևմտյան է, այլ ազգայնական է: Թուրքիան, փորձելով բացարձակ անկախ կյանք վարել, ինքն իրեն տարածաշրջանային գերտերություն է դրսևորում, սակայն նրա «քաղաքական ժամը չի համընկնում Վաշինգտոնի և Բրյուսելի հետ», - ասել է արևելագետը:

Դեմենկոն հիշեցրել է, որ Թուրքիան «գրեթե ամբողջովին կախված է ԱՄՆ-ից և արևմտյան երկրներից, քանի որ ՆԱՏՕ-ի բլոկի անդամ է 1952 թվականից: Թուրքական բանակի 80-90%-ը զինված է ՆԱՏՕ-ի զենքով: Համենայն դեպս, գոնե այն բանի համար, որպեսզի բանակը լինի մարտունակ, անհրաժեշտ է, որ մասերը, փամփուշտները և այլն այնտեղից լինեն », - հայտարարել է արևելագետը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: