ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում մեկնարկել է արգենտինական տանգոյի շաբաթը

Pinterest

Հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը, «Կոնվերս Բանկի» հետ համատեղ, հրավիրում է բոլորին մասնակցելու Երևանում «Արգենտինական տանգոյի շաբաթին», որը կազմակերպվում է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակներում, տեղեկանում ենք դեսպանատան պաշտոնական էջից:

Ներկայացնում ենք կայանալիք միջոցառումների ցանկը.

Հոկտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ (Հայկական  բարեգործական ընդհանուր միություն) երևանյան մասնաճյուղում  տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն և ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» և «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Հոկտեմբերի 12-ին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան և Սեսիլիա Մասսեն:

Իսկ շաբաթվա վերջում արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է  մեծ անակնկալ. տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, և վարպետության դաս բոլոր ցանկացողների համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: