ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը Ժնևում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը Հանրապետության Նախագահը նախ հակիրճ ներկայացրել է իր այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները և ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, ապա խոսել համահայկական օրակարգի հարցերի և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաև հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարևոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեև մեծաթիվ չէ, բայց իր կարևոր և առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում:

Համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ Հանրապետության Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին: Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ Ալբեր Պողոսյանը՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարահայ գործիչներին իրենց հայրենանվեր գործունեության համար և մաղթել հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: