ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Իրաքի բանակը քրդերից հետ է վերցրել Քիրքուքի ռազմաբազան, նավթահորերը, ինչպես նաև օդանավակայանը

BBC

Իրաքի բանակը, ինչպես նաև վերջինիս դաշնակից  շիական «Հաշդի Շաբի» խմբավորումը իրենց վերհսկողության տակ են վերցրել Քիրքուք նահանգը: Այդ մասին հատնում  է «CNNTurk»-ը՝ նշելով, որ Իրաքի բանակի վերահսկողության տակ են անցել  Քիրքուքի ռազմաբազան,  նավթահորերը, օդանավակայանը և այլ կարևոր կետեր, փոխանցում է Ermenihaber-ը:

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին հրահանգ է տվել իրաքցիներին ապահովել Քիրքուքի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ավելորդ լարված իրավիճակ չստեղծել և համագործակցության գնալ իրաքյան Քրդստանի «Փեշմերգե» զորաջոկատների հետ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ այժմ Քիրքուքում Իրաքի իշխանությունների կողմից սահմանվել է պարետային ժամ: Հրահանգվել է Քիրքուքի նահանգապետարանի շենքի վրա բարձրացնել Իրաքի պետական դրոշը:

 Նշվում է նաև որ քրդական զորաջոկատներն առանձնակի դիմադրություն ցույց չեն տվել Իրաքի բանակին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով