ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Նալբանդյանը մասնակցեց Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին

mfa.am

Հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:

Համագումարին ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Եվրախորհրդարանի պատգամավորներ, Հայ Դատի գրասենյակների պատասխանատուներ, Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքների ներկայացուցիչներ։

Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համագումարի մասնակիցներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը ու այդ համտեքստում անդրադարձավ Ժնևում օրեր առաջ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: