ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում հայազգի պատգամավորների թեկնածության շուրջ սկանդալ է հասունացել

Sputnik Грузия

«Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից առաջադրված Վրաստանի հայազգի պատգամավորները հնարավոր է` չմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին։

Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիան` «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Կանդելակին Ախալքալաքից ներկայացված պատգամավորներ Կարապետ Ալոյանին, Էդուարդ Էլզայանին ու Էդիկ Բերիկյանին մեղադրել է ՀՀ քաղաքացիություն ունենալու մեջ։

«Ըստ օրենքի` այն մարդը, որն այլ երկրի քաղաքացիություն ունի, մեխանիկորեն զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Նրանք հայկական քաղաքացիություն ունեն և այլևս Վրաստանի քաղաքացի չեն, հետևաբար չեն կարող մասնակցել ընտրություններին»,- Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Կանդելակին։

Թեկնածուները կարծում են, որ իրենց փորձում են խանգարել, քանի որ առաջիկա ընտրություններում քվեների 75 տոկոս ստանալու հնարավորություն ունեն։

«Դա մերկապարանոց հայտարարություն է։ Պետական որևէ մարմին մարդու մասին անձնական տեղեկությունը հրապարակելու իրավունք չունի։ Ես Վրաստանի քաղաքացի եմ, և որևէ մեկը չի կարող ստիպել ինձ, որ հրաժարվեմ իմ թեկնածությունից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Բերիկյանը։

«Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությունից նույնպես հաստատել են, որ պատգամավորները Վրաստանի քաղաքացիներ են։

«Մեր թեկնածուները բոլոր կանոններով գրանցված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Բնականաբար, նրանք վրացական քաղաքացիություն ունեն, այլապես չէին կարող մասնակցել ընտրություններին»,- ասել է կուսակցության մամուլի քարտուղար Մանանա Թոքմաջիշվիլին։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: