ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայում ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզը, որում Ստամբուլի վրա կարմիր խաչ է դրված եղել, վրդովեցրել է թուրքերին

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած «Հայկական մշակույթը և պատմությունը․ լուռ Արարատ» խորագրով միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարկման առիթ է դարձել։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվակայքին, Քյոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնությամբ Քյոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հավաքների կենտրոնում անցկացվել է միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է մի քարտեզ, որտեղ Հայաստանի սահմանները հյուսիսում հասնում են մինչև ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարավում՝ մինչև Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաև մերօրյա «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» տարածքը։ Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների աչքից չի վրիպել նաև այն, որ ներկայացված քարտեզում Ստամբուլի վրա կարմիր խաչ է դրված եղել։

Միջոցառումից հետո քարտեզի լուսանկարը տարածվել է նաև սոցիալական ցանցերում և թուրք օգտատերերի կողմից բուռն քննադատության արժանացել։ Քննադատության թիրախ են դարձել ինչպես միջոցառման կազմակերպիչները, այնպես էլ Գերմանիայի պաշտոնական շրջանակները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: