ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Ադրբեջանցի դասախոս. Ադրբեջանի շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է

Conseil de l'Europe

BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունը լայնածավալ հոդված է տպագրել Ադրբեջանում տեղի ունեցող արտագաղթի ահռելի տեմպերի մասին, փոխանցում է Panorama.am-ը:

Ադրբեջանը լքելու հիմնական պատճառներից նշվում է հեռանկարի  բացակայությունը, ինչպես նաև կոռուպցիան։

BBC-ի հետ զրույցում  դասախոս Լյուդմիլան, ով այժմ ապրում է Վարշավայում նշում է, որ Ադրբեջանում ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն պետության շուրջ պտտվող «բարգավաճման» փուչիկը վաղ թե ուշ պայթելու է ու ամեն ինչ վատ է ընթանալու ու դրա պատճառը կոռուպցիան է։

«Կոռուպցիայի մակարդակը ինձ թույլ չէր տա առաջ գնալ»,-նշել է վերջինս։
Ադրբեջանից արտագաղթելու մյուս պատճառը նշվում է անվտանգության բացակայությունը։ Ադրբեջանցի հոգեբան Ռուստամը մեկնել է Գերմանիա սեպտեմբերին։
«Առաջին անգամ երկիրը լքելու մասին իմ մոտ գաղափարը ծագեց, երբ Բինագադիում հրդեհ եղավ։ Այդ ժամանակ ես վերջնականապես որոշեցի, որ իմ ընտանիքը այստեղ անվտանգ չէ»,-հավելել է Ռուստամը։  Վերջինս մեկնել է Գերմանիա ու ամեն ինչ սկսել  զրոյից։

Փորձագետները ահազանգում են, որ վերջին տարիներին արտագաղթելու  կառուցվածքն էլ է փոխվել՝ ավելի շատ հեռանում են Եվրոպայում բարձրագույն կրթություն ստանալու համար՝ այսինքն ուղեղների արտահոսք է տեղի ունենում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
17 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով