ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի նախագահը կպարգևատրի Հրանտ Դինքի այրուն

Тorskpen.no

Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հակամարտությունների կանխարգելման համար արժանացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի միջազգային հիմնադրամի մրցանակին:

«Հրանտ Դինքի հիմնադրամը կարևոր դեր է խաղում Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում: Հիմնադրամի նախաձեռնություններն ու նախագծերը նպաստում են ԶԼՄ-ներում ատելության արմատախիլ անելուն  և հակամարտությունների կանխարգելմանը, ինչը հատկապես կարևոր է հիմա, երբ հարյուր հազարավոր փախաստականներ են ժամանում Թուրքիա», - ասվում է ֆրանսիական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Պարգևատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 23-ին Փարիզում: Հիմնադրամի ղեկավար, Հրանտ Դինքի այրի Ռաքելին մրցանակը կհանձնի Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը:

Հրանտ Դինիք անվան հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին և նախագծեր է իրականացնում մշակույթի, կրթության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: