ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ու Ղրղզստանի տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ. Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար

Aysor.am

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովի հանդիպումը, փոխանցում է NEWS.am-ը: Հանդիպմանը շեշտվել է, որ Հայաստանն ու Ղրղզստանը կստեղծեն տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ:

Նախարար Կարայանը նշել է, որ մեծածավալ աշխատանք կա իրականացնելու՝ հայ-ղրղզական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար, քանի որ ներկայիս առևտրաշրջանառության տեմպերը և ծավալները գոհացուցիչ չեն երկու կողմերի համար:

Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Արտյոմ Նովիկովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հանդիպման համար և նշել, որ երկու երկրների տնտեսություններն ունեն մի շարք ընդհանրություններ, և այս համատեքստում համագործակցության լուրջ ներուժ կա:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Ղրղզստանին ԵՄ GSP+ համակարգին միանալու հարցում` կիսվելով փորձով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև աջակցելու միմյանց և խորացնելու փոխգործակցությունը ինտեգրացիոն միավորներում, մասնավորապես՝ ԵՏՄ շրջանակներում:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: