ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայերը ֆինանսների աշխարհում». համաժողով Լոնդոնում

Time Out

2017թ. նոյեմբերի 2-ին Լոնդոնի Bulgari հյուրանոցում կկայանա «Հայերը ֆինանսների աշխարհում» (AIF 2017) համաժողովը, փոխանցում է AGBU-ն։

Համաժողովի աջակիցների և գործընկերների թվում են AGBU, Amber Capital, Boghossian Jewels և Polixis կազմակերպությունները և ընկերությունները։ Ֆինանսական ոլորտի ավելի քան 100 ներկայացուցիչ արդեն իսկ հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին։ Համաժողովի սփիքերների թվում է նաև հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը։

Համաժողովի հիմնական նպատակներից մեկը հայազգի ֆինանսիստների համայնքի ստեղծումն է։ Համաժողովի մասնակցիների ուշադրության կենտրոնում կլինի նաև Հայաստանում ներդրումների իրականացման թեման։

Լոնդոնյան համաժողովին կհետևեն համաշխարհային այլ ֆինանսական կենտրոններում կազմակերպված նմանատիպ միջոցառումներ։

Համաժողովն առաջին քայլն է ամբողջ աշխարհից հայկական ծագմամբ ֆինանսական համայնքի ներկայացուցիչների համախմբման գործում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: