ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան իրավունք չունի խոսել բաց վերքերի մասին և խառնվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Դ.Բաբայան

Թուրքիան իրավական և բարոյական որևէ հիմք չունի խառնվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Panorama.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը:

«Թուրքիան, լինելով ցեղասպան պետություն, իրավունք չունի խոսել բաց վերքերի մասին։ Արցախն իր համար բաց վերք է, իսկ Հայոց ցեղասպանությունը, հույների, քրդերի, եզդիների, բուլղարների և ասորիների ցեղասպանությունները բաց վերք չե՞ն։ Այսպիսի մոտեցումը ֆաշիզմի, խտրականության գարշելի դրսևորում է։ Թուրքիան մի երկիր է, որը չի էլ թաքցնում իր քաղաքական հավակնությունները։

Չունենալով նման հայտարարարություններ անելու ոչ բարոյական, ոչ իրավական հիմքեր՝ այդ երկիրն ամեն դեպքում նման հայտարարություններ անում է։ Թուրքիան երբևիցե չի թաքցրել, որ ինքը Ադրբեջանի գլխավոր հովանավորն է։ Սա մի երկիր է, որը Ադրբեջանին աջակցել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ՝ այնտեղ ուղարկելով վարձկանների։ Սա մի երկիր է, որը շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը»,- նշել է Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, Թուրքիայի այսօրինակ հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը պետք է զգոն լինի։ Նրա համոզմամբ, եթե տարածաշրջանում չլինեին զսպիչ ուժեր, Թուրքիան վաղուց ագրեսիա կդրսևորեր Հայաստանի և Արցախի դեմ, ինչպես որ դրսևորում է Սիրիայում և Իրաքում՝ քրդերի դեմ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: