ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱԶԲ նախագահը չի բացառում Ադրբեջանի մասնակցությունը կառույցում

«Ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, եթե Ադրբեջանը մասնակցություն ունենա Եվրասիական տնտեսական բանկում՝ հատկապես, որ ԵԱԶԲ-ն չի նույնանում ԵԱՏՄ-ի հետ», - այսօր Մոսկվայում ընթացող «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովի շրջանակներում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Դ. Պանկինը:

«Ես սարսափելի ոչինչ չեմ տեսնում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցեն միևնույն ֆինանսական կառույցում: Այսօր երկու երկիրն էլ հանդիսանում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներ», - նշել է Պանկինը:

Նրա խոսքերով՝ ԵԱԶԲ-ն բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ բանկի նախագծերում Բաքվի մասնակցության հնարավորության մասին, սակայն այժմ կանգ է առել միայն այն նախագծերի վրա, որոնք հետաքրքրություն են ներակայցնում երկու կողմերի համար էլ:

Պանկինը դրական է գնահատել Հայաստանի ներդրումային մթնոլորտն՝ ընդգծելով, որ ԵԱԶԲ-ն դիտարկում է էներգետիկայի «Սպայկա» ընկերության հետ ջերմոցների կառուցման և ճանապարհային նախագծերի իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: