ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստան. պատերազմ և ներքաղաքական ճգնաժամ՝ անկախության փոխարեն

EPA / UPG

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի բոլոր վիճելի տարածքներում Իրաքի բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել, այս մասին հաղորդում է diken.com.tr կայքը: Մասնավորապես Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Սինջարից և այլն:

Նշվում է, որ Բաղդադն ու էրբիլն արդեն բանակցությունների երեք փուլ են անցկացրել. կենտրոնական իշխանությունները քրդերից պահաջում են իրենց հանձնել Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի սահմանային անցակետի և բոլոր օդանավակայանների վերահսկողությունը, ինչպես նաև կրճատել քրդական աշխարհազորի թվաքանակը կամ մտցնել Իրաքի զինված ուժերի կազմի մեջ:

Այս բանակցությունները տեղի են ունենում Իրաքյան Քրդստանում ներքաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին: Օրերս Մասուդ Բարզանին հայտարարեց ինքնավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Չնայած Բարզանին հայտարարել էր, որ անկախ հանրաքվեի արդյունքներից՝ ինքն այլևս չի երկարաձգի իր լիազորությունները, սակայն ակնհայտ էր, որ անկախության հռչակման դեպքում Բարզանին չի հեռանա: Սակայն ստեղծված իրավիճակում Բարզանիի հրաժարականն ուղղակի անհրաժեշտություն էր: Իրաքյան Քրդստանի ընդդիմությունն, որն, ի դեպ, համարում էր, որ հանրաքվե անցկացնելու համար ժամանակը դեռ չի եկել, Բարզանիին մեղադրում է «քրդական երազանքին» դավաճանելու մեջ: Այս ամենի հետևանքով ինքնավարությունում արդեն երկու տարի շարունակվող քաղաքական ճգնաժամը էլ ավելի է խորանում: Չնայած քաղաքական ուժերի միջև շարունակվող պայքարին նրանցից ոչ մեկ չունի առաջնորդի թեկնածություն:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ քրդական ինքնավարությունը տանուլ տվեց անկախության համար Բաղդադի հետ պատերազմը: Ընդ որում, էրբիլի այս փորձը ցույց տվեց, որ Իրաքի քրդերի անկախանալու մասին առնվազն առաջիկա տասնամյակներում խոսել չարժե:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: