ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթողիկոսը hովվապետական այցով ժամանել է Մեխիկո

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ինհովվապետական այցով ժամանել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորել են Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ Եկեղեցու արքեպիսկոպոս Ջորջ Աբի Յունեսը, Մեքսիկայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, հայ համայնքի անդամներ։

Օդանավակայանից Նորին Սրբությունն ուղևորվել է ՀՀ դեսպանատուն,  հանդիպում ունեցավ դեսպանատան աշխատակիցների հետ։ Այնուհետև Հայոց Հայրապետն այցելել է Գուադալուպեի եկեղեցի, որտեղ տեղի հոգևորականների հետ աղոթք բարձրացվեց առ Աստված։ Նորին Սրբությունը հանդիպեց նաև Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսեռային։

Այնուհետև Մեխիկոյի կաթոլիկ Մայր Տաճարում տեղի է ունեցել միջեկեղեցական աղոթք, որին ներկա են եղել Մեքսիկայի կարդինալ Նորբերտո Ռիվերա Կառեռան, պապական նվիրակը, քույր Եկեղեցիների և պետական իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ:

Արարողության ընթացքում քառաձայն գեղեցիկ երգեցողությամբ հանդես է եկել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց եկեղեցու երգչախումբը։ Նորին Սրբությունը է հանդես է եկել պատգամով՝ Հայրապետական իր օրհնությունն ու ողջույնը բերելով ներկաներին և ցավ հայտնեց վերջերս Մեխիկոյին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: