ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

Ռուսաստանի խորհրդանիշի «հայկական» գմբեթը

Putidorogi-nn.ru

Հայերը վաղուց են սկսել բնակվել Մոսկվայում: Այդ մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է դեռևս 1390-ին, երբ Աբրահամ անունով մի հայի կրպակ է այրվել քաղաքում: Հայերի առաջին մեծաքանակ հոսքը Մոսկվա եղել է XV-XVI դդ. «չինական քաղաքում», ապա նրանք բնակություն են հաստատել Պրեսնյայում: Իվան Ահեղի հրամանագրերից մեկով հայերին հնարավորություն է տրվել բնակվելու Սպիտակ քաղաքում և Ստոլպովում, գրում է Lgz.ru-ն:

Մոսկվայի «ամենահայկական վայրերից» մեկը Ռուսաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում է գտնվում: Կրեմլի Սպասկին աշտարակի կողքին կանգնած աննախադեպ գեղեցիկ Սրբ Բարսեղ Օրհնյալի կամ Սուրբ Կույսի Տաճարում, որը համարվում է Ռուսաստանի խորհրդանիշերից մեկը: Տաճարում միավորված են միանգամից ինը եկեղեցիներ, ինչպես նաև դրանց ավելի ուշ կցված մատուռը: Տաճարը կառուցվել է 1552-1554 թվականներին: Այն ժամանակ Ոսկե Հորդայի դեմ պատերազմ էր մղվում՝ Կազանի և Աստրախանի թագավորությունների նվաճման համար: Յուրաքանչյուր հաղթանակից հետո փայտե եկեղեցի էր կառուցվում այն սրբի պատվին, որի հիշատակի տոնն այդ օրն էր նշվում: Բացի այդ, եկեղեցիներից մի քանիսն էլ կառուցվել են նշանակալի իրադարձությունների պատվին:

1552 թ. Կազանի թագավորության միացումը շրջադարձային էր Ռուսաստանի պատմության մեջ, որտեղ անգնահատելի էր նաև հայերի ցուցաբերած օգնությունը ռուսներին: Ի երախտագիտություն՝ XVI դարում Իվան Ահեղ ցարը հրամայում է Սբ. Բարսեղ տաճարի հյուսիսարևմտյան եկեղեցին անվանել Մեծ Հայքի Գրիգոր Լուսավորչի պատվին, քանի որ Կազանի բերդի պատը «Արսկա» աշտարակի հետ միասին գրավել են 1552 թ. սեպտեմբեր 30-ին՝ Լուսավորչի հիշատակի օրը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» տաճարի չորս փոքր եկեղեցիներից մեկն է (15 մետր բարձրությամբ), որտեղ վերականգնվել են XVI դարի ճարտարապետական ​​ձևավորումները՝ հնագույն պատուհանները, քիվերը, աղյուսե դեկորները: Ինչպես XVII դարում պատերը սպիտակեցված են, ինչն ընդգծում է եկեղեցու ճարտարապետական ​խստությունն ու գեղեցկությունը: Թագավորական դարպասները ներքին տարածքների համաչափության խախտման պատճառով դեպի ձախ են տեղափոխված:

Առաջին հայ Կաթողիկոսին՝ Գրիգոր Լուսավորչին, երկրպագում են ինչպես Հայ Առաքելական Եկեղեցում, այնպես էլ Ռուս Ուղղափառ Եկեղեցում: Այսպիսով, 1561-ից սկսած հայերը Մոսկվայում հատուկ վայր ունեցան, որտեղ կարող էին աղոթել, գրում է Lgz.ru-ն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով