ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կապանի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2018 թվականի մայիսին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը շահագործման կտրվի 2018 թվականի մայիսին: PanARMENIAN.Net-ին այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին կիսամյակում մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց համար $2 մլն է հատկացվել:

Մարզպետը հայտնել էր նաև, որ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար չեխական ավիաընկերությունից 5,5 մլն եվրո արժողությամբ L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ են գնել:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջին օդանավը փորձնական վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում:

Երևան-Կապան չվերթների տոմսերի նախնական գները 30-40 հազար դրամ են սահմանվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: