ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ա. Աշոտյան. Արցախը համաշխարհային գործընթացներում ավելի շատ ներգրավելու անհրաժեշտություն կա

news.am

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը Հայաստանի գլխավոր նպատակներից մեկն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ինչպե՞ս հասնել դրան: Իհարկե, ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր պետությունները սկսեին ճանաչել Արցախի անկախությունը: Բայց ստեղծված բանակցային գործընթացի ձևաչափը դեռ այդ ամենը չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին: Շատ կարևոր մի բան` միջազգայնացնել Արցախը` ըստ ճյուղերի, ոլորտների, ինստիտուտների, ներառել Արցախը տարաբնույթ միջազգային պետական, կառավարական, հասարակական կազմակերպությունների ու ծրագրերի մեջ», - ընդգծել է Աշոտյանը:

Նրա գնահատմամբ, միջազգայնացնելով Արցախը` կհեշտացնենք նաև նրա միջազգային ճանաչումը: «Դեռ 2015 թվականին կրթության ոլորտում նախարարական գագաթնաժողովը Երևանում ընդունեց հռչակագիր և սահմանեց, որ հակամարտության գոտիների քաղաքացիներն ունեն կրթաթոշակ ստանալու, սովորելու, դիպլոմների ճանաչման  նույն իրավունքները: Վերջերս բնապահպանական ոլորտում այդ իրավունքները շեշտվեցին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում: Մենք պետք է օգտվենք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կողմից տրված բազայից և կարողանանք սեկտորալ ճյուղերի միջոցով ներառել Արցախը համաշխարհային գործընթացների մեջ», - եզրափակել է Աշոտյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: