ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 588,75 դրամ ԱՐԾԱԹ - 233,49 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 516,74 դրամ

2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրման ծրագիրը

Solarize Allegheny

2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը, հայտնում է Artsakh Press-ը:

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները:

«ԵՄԱՈՒ-ն ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով կոորդինացնելու է այն»,- ասել է Վ. Կարապետյանը և հավելել, որ  հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը:

Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը, Կարապետյանը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար վճարել չկարողացող քաղաքացիներին որոշ չափով բեռնաթափելն է ֆինանսական խնդիրներից

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 62%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
18°  32° 
22.08.2018
19°  31° 
23.08.2018
Հարցում

Կազդե՞ն Խաչատուրովի շուրջ վերջին զարգացումները ՀԱՊԿ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա: