ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30,293.15 դրամ ԱՐԾԱԹ - 470.07 դրամ ՊԼԱՏԻՆ - 21,042.56 դրամ

Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

artsakhpress.am

Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մոտ 200 հայ, ովքեր հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍԸ:  

Տեղի հայերը հիմնականում բնակվում են Օքլենդ և Վելլինգտոն քաղաքներում: 1996թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և մանուկների հայեցի դաստիարակությունը։ Հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը նշեց որ հայապահպանությանն ուղղված աշխատանքներում ջանք չեն խնայում:

«Այստեղ հայ համայնքը փոքրաթիվ է ու ցրված: 1996թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակվեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզվի պահպանության հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնություններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մոտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրյա դպրոցը»,-ասաց Նուբար Յաղուբյանը:

Տարածքային առումով Հայաստանից հեռու, բայց հոգով մոտ հայ համայնքը տեղում պարտաճանաչ նշում է Հայաստանի հետ կապված տոները, անդրադառնում հիշարժան օրերին: Ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ նվիրված՝ ՀՀ անկախությանը, Բանակի հիմնադրման օրվան և այլն: Հիշատակի միջոցառումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:

Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային և ՏՏ ոլորտի մասնագետներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
   
02.03.2021
   
03.03.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: