ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփն անտեսել է մարդու իրավունքների հարցերն ասիական շրջագայության ընթացքում. The Washington Post

Թրամփի Ասիական տուրնեն դարձել է տարբեր մեկնաբանությունների առարկա: Այսին անդրադարձել է նաև The Washington Post-ը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:

Ասիա կատարած իր առաջին պաշտոնական այցի ավարտին ԱՄՆ Նախագահ Թրամփը այդպես էլ չխոսեց Բիրմայի ռոհինջաների մահմեդական էթնիկ փոքրամասնության դեմ ռազմական գործողությունների մասին, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն անվանել էր «էթնիկ մաքրման դասագրքային օրինակ»:

Ավելի վաղ, Վիետնամում, Հանոյ կատարած պետական այցի ընթացքում Թրամփը ողջունեց կոմունիստական ժողովրդի ղեկավարներին, առանց հրապարակայնորեն բարձրացնելու անկախ լրագրողների նկատմամբ պարբերական ճնշումների հարցը: Պեկինում ևս ԱՄՆ նախագահը շատ բարձր գնահատեց Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին, ով վերահսկում է ավտորիտար համակարգը և կտրուկ սահմանափակում է մամուլի ազատությունը երկրում:

Եվ ահա այստեղ Մանիլայում մարդու իրավունքների հարցերը հազիվ թե քննարկվեցին Թրամփի և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հանդիպման ժամանակ, որը համաշխարհային մասշտաբով դատապարտվել է հազարավոր մարդկանց արյունալի սպանության պատճառ դարձած թմրամիջոցների դեմ պատերազմի համար: Տուժածներից շարքում անգամ երեխաներ կան:

Ինչպես գրում է ամերիկյան The Washington Post-ը, Ասիայում իր 12-օրյա ուղևորության ընթացքում Թրամփը հիմնականում խոսել է առևտրի, ահաբեկչության և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված թեմաների շուրջ, մինչդեռ գրեթե չի անդրադարձել տարածաշրջանում մարդու իրավունքների իրավիճակին , քանի որ, ինչպես իր մայիսի ելույթում էր հայտարարել Մերձավոր Արևելքի առաջնորդների առջև՝ «մենք այստեղ քարոզ կարդալու համար չենք եկել, այլ համագործակցություն առաջարկելու»:

Ի տարբերություն նախագահ Բարաք Օբամայի, ով անցյալ տարի չեղյալ էր հայտարարել Դուտերտեի հետ երկկողմ հանդիպումը, Թրամփը Մանիլայում անցկացվող Հարավարևելյան Ասիայի երկրների գագաթաժողովի մեկնարկին բաժակ է բարձրացրել Ֆիլիպինների նախագահի հետ: Այնուհետև նրանք միասին լուսանկարվել են ազգային վերնաշապիկներով:

«Մենք լավ հարաբերություններ ունենք», - ասել է Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, - «շատ հաջող հանդիպում է ստացվել»:

Դուտերտեի խոսնակը հանդիպումից հետո իր հերթին հայտնել է, որ թեև մարդու իրավունքները որպես այդպիսին չեն քննարկվել, Ֆիլիպինյան ղեկավարը փոխարենը մանրամասն խոսել է «թմրադեղերի սպառնալիքի» դեմ իր ներդրած ջանքերի մասին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը նշել է, որ մարդու իրավունքները լիովին համընկնում են Ֆիլիպինների՝ թմրամիջոցների դեմ պայքարի համատեքստում:

«Ես զգում եմ, որ նա չի պատրաստվում խոսել մարդու իրավունքների շուրջ, հիմնականում այն պատճառով, որ փորձում է Դուտերտեի հետ լավ փոխհարաբերություններ հաստատել», - ասել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Ֆիլիպինների մասին կրթական ծրագրի տնօրեն Ջեյմս Զարսադիազը:

Սպիտակ տան օգնականները նշել են, որ Թրամփը սովորաբար բարձրացնում է մարդու իրավունքների հարցը համաշխարհային առաջնորդների հետ իր անձնական զրույցներում, ինչպես, օրինակ, դա  արել է Հարավային Կորեայի խորհրդարանում ելույթ ունենալով, երբ Հյուսիսային Կորեան կոչել է «դժոխք, որին ոչ մեկ արժանի չէ», և մանրամասն նկարագրել է Փհենյանի կատարած անօրինությունները, այդ թվում՝ մանուկների կանխամտածված սպանություններն ու դիակների մասսայական ոչնչացումը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Թրամփը «բավականին մտահոգված է» Բիրմայի հարցով, որտեղ Ռոհինջա մուսուլմանները տարիներ շարունակ հալածվել են բուդդայական մեծամասնության կողմից:

Սակայն, ԱՄՆ նախագահն այդպես էլ որևէ հրապարակային հայտարարություն չի արել ճգնաժամի վերաբերյալ, մինչդեռ երկու ամիս առաջ Բիրման էլ ավելի է ուժեղացրել Ռոհինջաների դեմ իր ռազմական արշավը:

Թեև Օբամայի վարչակազմը խոստացել էր «առանցքային» դարձնել Ասիական հարցերը, մասնավորապես՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, վաղուց արդեն զգացվում է, որ ԱՄՆ-ի ազդեցությունն Ասիական - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նվազում է, իսկ Չինաստանի դերն, ընդհակառակն՝ ավելի է աճում:

Վերջին տասնամյակում Չինաստանը Արևելյան Ասիայում առևտրի, ներդրումների և զբոսաշրջության զարգացում է գրանցել՝ դառնալով քաղաքական և ռազմական վերնախավի հետ սերտ կապեր ունեցող խոշոր տնտեսական խաղացող:

Սակայն, Չինաստանը չի կապում մարդու իրավունքների բարեփոխումները կամ աշխատուժի պաշտպանությունն իր տնտեսական զարգացման հետ:

Թրամփի օգնականները, ներառյալ՝ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել են, թե նախագահը կարծում է, որ ավելի արդյունավետ է քննարկել մարդու իրավունքների հարցերը մասնավոր դեպքերի համատեքստում. Թրամփը օգնել է ազատել մի շարք ամերիկացիների, որոնք ձերբակալվել էին Ասիայում և Մերձավոր Արևելքում: Նախագահը պատմել է Հյուսիսային Կորեայում ամերիկյան քոլեջի ուսանող Օտտո Վերմանբյերի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, որը մահացել էր 17 ամիս գերությունից ազատվելուց հետո կարճ ժամանակ անց:

Ինչևէ, Արևելյան և Հարավարևելյան Ասիայում ԱՄՆ դաշնակիցները, չնայած Չինաստանի հարավ-արևելյան Ասիայում դերի մեծացմանը,  պատրաստ չեն հաշվի նստել Պեկինի հետ, որը Հարավային Կորեայի ծովում իր ռազմածովային նավատորմի ընդլայնման և տնտեսական ճնշման պատճառով դիտվում է որպես խռովարար պետություն:

Տարածաշրջանում հստակ առաջնորդի բացակայության պատճառով միջին հզորության տեր երկրները, այդ թվում `Ճապոնիան, Ավստրալիան և Հնդկաստանը, սեփական դիվանագիտությունն են առաջ տանում: Երկուշաբթի օրը նախատեսված էր Թրամփի հանդիպումն այդ երկրների ղեկավարների հետ՝ Չինաստանի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջխաղացմանը խոչընդոտող «քառյակ» քառյակ ստեղծելու համար:

Օբամայի վարչակազմի օրոք Դուտերտեն ԱՄՆ-ին իր վրդովմունքն էր հայտնել ` թմրամիջոցների դեմ պայքարի քարոզարշավը քննադատելու համար և սպառնում էր նվազեցնել ԱՄՆ-Ֆիլիպինյան ռազմական կապերը, ինչպես նաև նախատեսել էր փոխարենը միանալ Չինաստանի «գաղափարական հոսքին»: Չինաստանն, իր հերթին, խոստացել էր խոշոր գումարներ նվիրաբերել ենթակառուցվածքային նախագծերի և ռազմական վերազինման համար: Իսկ Թրամփն ահա բարձր գնահատեց Դուտերտեի տարած «անհավատալի աշխատանքը» թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ պայքարում և անգամ նրան հրավիրեց Սպիտակ տուն:

Եվ չնայած Մանիլայում Թրամփի այցի դեմ հնչած բազմաթիվ բողոքներին, ֆիլիպինցիների մեծամասնությունն ավելի հարմար է գտնում համագործակցել Միացյալ Նահանգների հետ, քան Չինաստանի: Դուտերտեի վարչակազմը շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների հետ մի շարք հարցերի շուրջ և դեռևս գումար է ստանում թմրանյութերի դեմ պայքարի, ոստիկանության ուսուցման և այլ խնդիրների լուծման համար:

Արդյունքում Ֆիլիպիններում ԱՄՆ ազդեցությունը մնում է ավելի ուժեղ, հատկապես որ, ըստ մի շարք փորձագետների, Ասիայում, դեռևս կարծում են, որ ԱՄՆ-ն համաշխարհային արդարադատության արբիտր է... Ժամանակը միայն ցույց կտա, թե արդյոք Թրամփը կհետևի ՄԱԿ-ի և «Ամնեստի Ինթերնեյշնլի» կոչերին ու հորդորներին, և հավատարիմ կմնա այն նորմերին, որոնք դիտվում են որպես ամերիկյան սկզբունքներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: