ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Վրաստանի հայերը սպառնում են արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը, եթե թուրքերին չպատժեն

© Sputnik/ STRINGER

Վրաստանի հայաբնակ Դադեշ գյուղի (Սամցխե-Ջավախեթիի շրջան) գյուղացիները սպառնում են կրկին արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը:

Ինչպես Jnews.ge-ին է հայտնել  Ջավախեթիի տեղեկատվական կենտրոնի խմբագիր Ռիմա Ղարիբյանը` գյուղացիները վստահ են, որ նրանց գողացված կովերի հարցը կարելի է լուծել կարճ ժամկետում:  

Նախօրեին դադեշցիները կրկին հանդիպել են Նինոծմինդա և Ախալքալաքի շրջանների մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Էնզել Մկոյանի հետ, սակայն հանդիպումն արդյունք չի տվել:

«Բնակիչներն անհանգստանում են, սպասում քննության արդյունքներին, քանի որ կարծում են, որ այդ հարցը կարելի է արագ լուծել, առավել ևս, որ թուրքական կողմը տեսագրություն ունի»,- ասել է Ղարիբյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ առայժմ դադեշցիները չեն բացահայտում իրենց հետագա քայլերը, սակայն հայտարարել են մինչև վերջ պայքարելու մտադրության մասին՝ արդարությունը վերականգնելու և անասուններին վերադարձնելու համար:

Գյուղացիներից 15 օր են խնդրել միջադեպի հետաքննության համար: Եթե այդ ժամկետում ոչինչ չձեռնարկվի և չպարզվի, ապա դադեշցիները սպառնում են կրկին արգելափակել Կարծախ-Ախալքալաք ճանապարհը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 12.87 կմ/ժ
11 C°
 
11°  22° 
20.10.2018
12°  21° 
21.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով