ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 429,37 դրամ ԱՐԾԱԹ - 240,74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 279,01 դրամ

Հայկական պատվիրակությունը մեկնաբանել է`կբարձրացվի արդյո՞ք Արցախի դրոշը «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում

Panorama.am

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայկական պատվիրակությունը ժամանակ չունի ինտրիգների համար, Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը պատրաստվում է ելույթի: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության PR-մենեջեր Արուսիկ Զախարյանը:

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն  է հայտնվել այն մասին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կկանխի Արցախի դրոշի հայտնվելը «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի հեռարձակման ժամանակ: Ըստ միության, մրցույթի ժամանակ չի կարելի ծածանել առևտրային, քաղաքական շահ հետապնդող դրոշներ:

«Մենք այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունենք (արցախյան դրոշի բարձրացման՝ խմբ.): Ոչ մի խնդիր չկա, սա մանկական մրցույթ է, Միշան փորձերի է գնում, նա լավ տրամադրություն ունի, հայկական պատվիրակությունը գնում է հաղթելու»,- ասել է Զախարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ձյուն
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 9 կմ/ժ
2 C°
 
   
25.03.2019
   
26.03.2019
Հարցում

Պե՞տք է արդյոք Հայաստանը խորացնի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: