ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը  Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գևորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ):

Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս անգամ հնարավորություն են տվել նաև երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար:

Կուրղինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարևորագույն առաջնություններին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: