ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայում ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը հանդիպել են

artsakhpress.am

Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍԸ:

Ողջունելով ՀՀ դեսպանին Տորոնտոյում` քաղաքապետը վստահություն է հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում առավել խորը զարգացում կապրեն ինչպես հայ-կանադական հարաբերությունները, այնպես էլ համագործակցությունը Տորոնտո քաղաքի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Մարտիրոսյանը նշել է, որ ջանք չի խնայելու ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, այնպես էլ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման ուղղությամբ նոր արդյունքներ գրանցելու համար: ՀՀ դեսպանն ու Տորոնտոյի քաղաքապետը քննարկել են իրականացման փուլում գտնվող մի քանի կարևոր նախագծերի ընթացքը, մտքեր փոխանակել Տորոնտոյի և Երևանի միջև ծավալվող փոխգործակցության վերաբերյալ և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: