ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Բյուջե 2018թ. հատուկ ուշադրություն կդարձնի վերաբնակեցման ծրագրերին

Aniarc

Արցախի կառավարությունում  գալիք տարվա պետական բյուջեի նախագծի  քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերից այս տարի 400 միլիոն դրամ է հատկացվելու  վերաբնակեցման նպատակներով, հայտնում է Հայաստանի հանրային ռադիոյի Ստեփանակերտի թղթակիցը:

Նշենք, որ վերջին տարիներին վերաբնակեցվող տարածքներում բնակարանաշինությունը հիմնականում իրականացվում էր այլ ծրագրերի շրջանակներում` օրինակ բազմազավակության խթանման ծրագրով, սիրիահայերին տեղավորելու նպատակով, առանձին դեպքերում գումարներ էին հատկացվում բնակարանային հրատապ հարցերը կարգավորելու համար, պետական բյուջեից բնակչությանը շինանյութերի տրամադրման ծրագիրը, որ գործում է տարիներ շարունակ` ավելի մեծ ծավալով հենց վերաբնակեցվող գյուղերում էր իրագործվում:

Բայց հստակ բնակարանաշինական ծրագրերը  ֆինանսավորվում էին ոչ թե պետական բյուջեից, այլ բարեգործական ծրագրերով կամ տարբեր հիմնադրամներից: Նման մի ծրագիր այս օրերին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում է իրականացվում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: