ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի երկրաշարժից տուժել է Տիգրանակերտի ամրոցի 1970թ. կառուցված շինությունը (ֆոտո)

Ադրբեջանում նոյեմբերի 15-ի գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով վնասվել է Տիգրանակերտի ամրոցի այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին: Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: 

«Գիշերային երկրաշարժի հետևանքները Տիգրանակերտում։ Բարեբախտաբար պատմական շինությունները չեն վնասվել: Վնասվել է  շինության այն մասը, որը կառուցվել է 1970 թվականին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։ ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության կայքի փոխանցմամբ, երկրաշարժը գրանցվել է ժամը 23:48-ին, Բարդա քաղաքից  20 կմ դեպի արևելք-հարավ-արևելք ընկած հատվածում։

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով`19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան  և արևելյան երկայնության 47.10 աստիճան  աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: