ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորումը մեր համար միջազգային առաջնահերթ հարցերից է

www.mid.ru

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ՌԴ միջազգային օրակարգի առաջնահերթ հարցերից է»,- լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama-ն՝ հղվելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջին:

«Այս հարցը մեր համար միջազգային օրակարգում առաջնայիններից է, որովհետև խոսքը պարզապես մեր հարևանների մասին չէ: Այդ ժողովուրդների հետ մեզ կապում է ոչ միայն միջազգային իրավական փաստաթղթերի փաթեթը և պարտավորությունները, այլև՝ կյանքը, ճակատագիրը: Մենք հարյուրամյակներ շարունակ ունեցել ենք ընդհանուր պատմություն: Մեր համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնային է», - ասել է Մարիա Զախարովան:

Անդրադառնալով՝ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, թե ԱՄՆ-ն, հնարավոր է, հետ կանչի իր համանախագահին Մինսկի խմբից կամ փոխի նրա կարգավիճակը, որի պատճառաբանությունը Պետդեպարտամենտի ֆինանսավորումը նվազել է, Զախարովան նշել է, որ այդպիսով կփոխվի նաև ՄԽ ձևաչափը:

«Պրակտիկորեն այդ հարցը ես չեմ մեկնաբանի, քանի որ այն ամերիկյան կողմին պետք է ուղղել: Եթե մեկ համանախագահ պակասի, ապա ձևաչափը կփոխվի: Կլինի՞ այդպես կամ ի՞նչ պատճառներով կլինի. այդ հարցը մեզ չպետք է ուղղել, այլ ամերիկյան կողմին», - նշել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կժամանի Երևան, հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակ: Երկու գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ԼՂ հակամարտության կագրավորման հեռանկարները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: