Ս. Սարգսյանն ընդունել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Այս մասին ասվում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքում:
Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով հայ և բրազիլացի ժողովուրդների պատմական բարեկամության և մշակութային ու բազմաթիվ այլ ընդհանրությունների ամուր հենքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները՝ Նախագահն այդ բարեկամության ամրապնդման գործում մեծապես կարևորել է Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի անձնական ներդրումը:
Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2016թ. օգոստոսին Բրազիլիա կատարած իր այցը և արդյունավետ, բովանդակալից հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու խորացնել հարաբերություններն ու համագործակցությունը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող ու ծանրակշիռ դերակատարություն ունեցող Բրազիլիայի հետ:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Բրազիլիայի փոխադարձ աջակցությունը: Բրազիլիայի արտգործնախարարը նշել է, որ շատ հարցերում երկու բարեկամ երկրների մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան վերահաստատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը:
Բրազիլիայի արտգործնախարարը հանդիպման ժամանակ դրվատանքով է խոսել բրազիլահայ մեծաթիվ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում մեծ հարգանք են վայելում և, լինելով Բրազիլիայի քաղաքացիներ, միաժամանակ սերտորեն կապված են իրենց արմատներին ու շատ հայրենասեր մարդիկ են, ովքեր զգալիորեն նպաստում են հայ-բրազիլական կապերի ամրապնդմանը:
Արտգործնախարար Նունյես Ֆեռեյրան հույս է հայտնել, որ իր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու մինչ այժմ բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման, ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչման գործին, կուրվագծի նաև փոխգործակցության նոր հորիզոններ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 0,51 կմ/ժ