ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ

Նոյեմբերի 18-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ԱՀ ՊՆ, ՊԲ, հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որի օրակարգային թեմաները առնչվում էին ՊԲ-ի մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակին, առկա խնդիրներներին և կատարելագործման ուղիներին: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից: 

Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու շահագրգիռ ոլորտների պատասխանատուները:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո խնդրո առարկա թեմաների շուրջ հնչել են մի շարք ելույթներ, որոնց ընթացքում, ըստ առանձին ուղղությունների, մանրակրկիտ անդրադարձ է կատարվել իրականացված աշխատանքներին, քննարկվել են նշված ոլորտներում առկա խնդիրները, առաջարկվել դրանք շտկելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները:

Վերջում, ամփոփելով ՊԲ ռազմական խորհրդի հերթական նիստի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը համապատասխան խնդիրներ է առաջադրել ներկա հրամանատարական կազմին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8.05 կմ/ժ
11 C°
 
11°  19° 
22.10.2018
11°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։