ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 146,92 դրամ ԱՐԾԱԹ - 229,55 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 099,62 դրամ

Օդի ջերմաստիճանը կնվազի

YouTube

Նոյեմբերի 20-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Իսկ նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փոխանցում է Panorama.am-ը:

ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին Բարենցի ծովից ներխուժող ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային շրջաններում` ձյան, Լոռիում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովիտներում և Արցախում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Նոյեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում 20-25 մ/վ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում՝ նոյեմբերի 20-ի գիշերը, սպասվում է անձրև: Նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 8.05 կմ/ժ
11 C°
 
11°  19° 
22.10.2018
11°  20° 
23.10.2018
Հարցում

ՀՀԿ-ն ներկայացված կլինի՞ նորընտիր խորհրդարանում։