ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը Վիլյորբանում մասնակցել է «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Վիլյորբան քաղաք և մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն:

 Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից և ապացուցվում է կոնկրետ օրինակներով: 

«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսևորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաև ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը և այլ ասպարեզներ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

Նախագահը խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք և  ամուր կապեր Արցախի հետ:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների հեղինակին և կազմակերպիչներին՝ մեր երկիրը յուրովի ներկայացնելու համար, հավելելով որ աշխատանքը կատարված է այնպիսի բարձր մակարդակով, որ անծանոթ մարդուն հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախին, մեր բնությանը, պատմությանը, մշակույթին, մարդկանց ու նրանց ներաշխարհին՝ ցանկություն և հետաքրքրություն առաջացնելով անպայման այցելելու մեր հանրապետություն:

Միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին և շնորհակալություն հայտնել նրան ու քաղաքապետարանի ողջ անձնակազմին իրենց կատարած աշխատանքի համար, ինչը կարևոր է քաղաքական, բարոյական, իրավական, մշակութային, մարդասիրական և այլ տեսանկյուններից:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություները ժամանակի ընթացքում միմիայն կամրապնդվեն, կընդլայնվեն ու կխորանան:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: