ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 602,24 դրամ ԱՐԾԱԹ - 239,1 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 820,28 դրամ

Կիևն ու Մոսկվան կարող են սկսել երկխոսել. դեռևս միայն հումանիտար հարցերի շուրջ

Ուկրաինայի նախագահի՝ հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Մեդվեդչուկը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կիևի և Դոնբասի միջև գերիների փոխանակման գործընթացն առաջ մղելու հարցով: Այս հանգամանքը, բավական էական է ինչպես անմիջականորեն ուկրաինական հակամարտության համատեքստում, այնպես էլ՝ ընդհանրապես, տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ընդանուր միտումների տեսանկյունից:

Գերիների փոխանակումն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման Մինսկյան պայմանավորվածությունների կարևոր կետ է, որը լիարժեք չի իրականացվել, իսկ 2016թ.-ից հետո դադարել է:

Այս փուլում հիմնական խնդիրը Դոնբասի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների որոշ քաղաքացիների հարցն է, որոնց վերաբերյալ կա դատական վճիռ և ովքեր գտնվում են բանտում: Կիևը համաձայն չէ վերադարձնել նրանց, ի պատասխան՝ երկու չճանաչված հանրապետությունները չեն ցանկանում վերադարձնել իրենց մոտ գտնվող գերիներին: Բանակցվող թվային հարաբերակցությունը մոտավորապես 88-300 է, մինչդեռ Կիևը հայտնում է, որ իրականում ուկրաինացիների թիվը 88-ից ավել է՝ 157:

Չնայած առկա հակասություններին՝ պաշտոնական Կիևի կողմից նման քայլն առաջին հերթին, կարող է դիտարկվել որպես Մինսկի պայմանավորվածությունների համատեքստում քաղաքական կամքի դրսևորում: Անկախ նրանից, թե Կիևը որքանով է իրականում պատրաստ կատարել ստանձնած պարտավորությունները՝ նման քայլը կարևոր է հումանիտար տեսանկյունից: Սա կարող է լավ օրինակ ծառայել, որպեսզի հումանիտար հարցերը քաղաքական շահերից որոշ դեպքերում ավելի բարձր դասվեն:

Միաժամանակ, կարևոր և հետաքրքիր էր այն փաստը, որ Մեդվեդչուկը դիմեց ՌԴ նախագահին, իսկ վերջինս առաջին անգամ ուղղակիորեն ցուցադրեց իր ազդեցությունը գործընթացի վրա և համաձայնելով աջակցել գործընթացին՝ զանգահարեց Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարներին: Սա, անկասկած զգալիորեն կմեծացնի խնդրի կարգավորման հնարավորությունը՝ միաժամանակ մեծացնելով  ՌԴ-ից հետագա դրական դերակատարումը:

Բացի այդ, այս քայլը նախադեպային կարող է դառնալ Կիև-Մոսկվա հետագա համագործակցության համար, քանի որ քայլ է արվում քաղաքական մի շարք հակասությունները հումանիտար խնդիրներից տարանջատելու ուղղությամբ: Սա, հետագայում կարող է տարածում ստանալ նաև այլ հակամարտությունների վրա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 22 կմ/ժ
25 C°
 
21°  35° 
20.07.2019
22°  38° 
21.07.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: