ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցով «Պուտինի պլանի» մասին տեղեկությունը

РИА Новости

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պլանի» մասին տեղեկությունը, որը փոխանցել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:

«Ես դա կմեկնաբանեի միայն մի ձևով, մենք միշտ խորհուրդ ենք տալիս բոլորին, անկասկած, պահպանելով իրենց ստեղծագործ մոտեցումը լուրերի ձևակերպման հարցում, ամեն դեպքում երբեմն և, հնարավորության դեպքում, հաճախակի, օգտվել  սկզբնաղբյուրից: Դուք ճիշտ նկատեցիք, որ այդ թեման բազմիցս մեկնաբանվել է, մենք մեկնաբանել ենք այդ այցերը դրանցից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո: Եվ միանշանակ պատասխանել ենք այդ հարցին: Այդ նպատակով գործում է ԱԳՆ կայքը, մեզ  մոտ կազմակերպվում են ճեպազրույցներ և մամուլի ասուլիսներ, մենք միշտ հանգամանալից, ամենաաննշան մանրամասներով հստակ պատասխանում ենք բոլոր հարցերին», - ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ Լավրովը տարածաշրջան կատարած այցի ընթացքում փոխանցել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով «Պուտինի պլանը»:  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 11.27 կմ/ժ
25 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: