ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասա՞դ, թե քրդեր. սիրիական խաղաղ կարգավորման երկընտրանքը

ekurds.net

Սիրիայում ահաբեկչության նկատմամբ հաղթանակից (ոչ լիակատար) հետո ակտիվացել են Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորության մասին խոսակցությունները: Նախորդ շաբաթ այս ուղղությամբ նաև գործնական քայլեր ձեռնարկվեցին` մասնավորապես Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկեցին Ժնևում սիրիական ազգային կոնգրեսի կազմակերպման հարցերը, դրան նախորդել էին Ռուսաստանի նախագահի բանակցությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, սիրիական հակամարտության շուրջ հեռախոսազրույցները սիրիական հակամարտությունում հետաքրքված այլ երկրների՝ այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետի, Եգիպտոսի նախագահի հետ:

Նոյեմբերի 28-ին նախատեսված ժնևյան բանակցություններին սկսել է պատրաստվել  նաև սիրիական ընդդիմությունը: Էր Ռիադում կայացել է սիրիական ընդդիմության «Մոկսվայի» և «Կահիրեի» պլատֆորմերի հանդիպում, որտեղ ձևավորվել է 11 հոգանոց միասնական պատվիրակություն և ընդունվել է եզրափակիչ փաստաթուղթ: Վերջինում մասնավորապես ընդգծվում է նախագահ Ասադի անհապաղ հրաժարականի, անցումային շրջանի սահմանման անհրաժեշտությունը, ինչպես նաև Իրանի բացասական դերակատրումը: Սակայն, հարկ է նկատել, որ սիրիական ընդդիմությունն այդքան էլ միասնական չէ: Մասնավորապես ընդդիմության Մոսկվայի պլատֆորմը դեմ է անցումային շրջանի հենց սկզբում նախագահ Ասադի անհապաղ հրաժարականի պահանջին` նշելով, որ դա խափանում է բանակցային գործընթացը: Պլատֆորմը նաև դեմ է արտահայտվել Իրանի բացասական ազդեցության վերաբերյալ կետին` նշելով, որ այդ երկիրը հանդիսանում է Աստանայի պայմանավորվածությունների իրականացման երաշխավոր երկիր: Չնայած պլատֆորմի նման դիրքորոշմանը՝ Ժնևում բանակցությունների ժամանակ սիրիական ընդդիմությունը կրկին պետք է պնդի իր նախկին պահանջների վրա, որոնք Դամասկոսը չի պատրաստվում ընդունել, ինչպես միջսիրիական երկխոսության նախորդ փուլերում:

Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված քաղաքական կարգավորման այս փուլի հետ կապված լավատեսությունը:

Նշենք, որ բանակցությունների ամենախնդրահարույց համարվող հարցերից մեկի՝ Ասադի հրաժարականի հետ կապված լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել միջազգային հանրության դիրքորոշումներում: Այսպես, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով հակամարտության սկզբից որպես սիրիական կարգավորման նախապայման նշում էր Ասադի հրաժարականը, հայտարարել է, որ չի բացառում Ասադի հետ շփումները քրդերի հարցով: Էրդողանի այս հայտարարությունը ենթադրում է, որ Անկարայի համար այլևս սկզբունքային չէ Ասադի պաշտոնաթողությունը, եթե քրդերը որևէ դերակատարում չունենան հետպատերազմյան Սիրիայում:

Ասադի հրաժարականն ԱՄՆ-ի համար ևս այլևս սկզբունքային չէ. Վաշինգտոնը սկսել է գործողություններ նախապատրաստել ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայում հենարան ունենալ համար, և դա ոչ թե Սիրիայում իրեն հարմար մարդկանց իշխանության բերել է, ինչպես նախկինում էր, այլ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումը: Ասադի հարցում Վաշինգտոնի և Անկարայի դիրքորոշման մեղմացումը, բնականաբար, կանդրադառնա այդ թվում նաև նրանց կողմից հովանավորվող ընդդիմության բանակցային դիրքերի և կարգավորման վերաբերյալ մոտեցումների վրա: Միևնույն ժամանակ, ի տարբերություն ժնևյան նախորդ բանակցությունների, ներկայիս փուլը տեղի է ունենում Ասադի ռազմական լուրջ հաղթնականի ֆոնին. Ռուսաստանի օգնությամբ Դամասկոսին հաջողվել է իր վերահսկողությունը հաստատել երկրի տարածքի մեծ մասում, ինչի հետ սիրիական ընդդիմությունը ստիպված է լինելու հաշվի նստել: Թերևս սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականներից մեկն անցումային շրջանում Ասադի՝ իշխանության ղեկին մնալու շուրջ համաձայնության գալն է: Սակայն այդ համաձայնությունը կարող է երկար ժամանակ պահանջել, քանի որ սիրիական հակամարտության գլխավոր արտաքին դերակատարներից երկուսը՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան, այս հարցում համաձայնությունը կապում են հակառակ զարգացումների՝ քրդերի ինքնավարություն ստանալու կամ չստանալու հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: