Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովի նախագահությունը
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։
Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։
Ելույթ ունենալով նախագահության փոխանցման արարողությանը նախարար Նալբանդյանն ասաց.
«Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,
Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար։
Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,
Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկին Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ։
Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մադագասկարի իմ գործընկերոջը։ Այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։
Հարգելի՛գործընկեր,
Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, եւ այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայցվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։
Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,
Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել Ձեր՝ բոլորի հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։
Շնորհակալություն։
Այսպիսով Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված»։
Հայաստանի արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական և Ֆրանսիայի Եվրոպայի և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի արդյունքներով հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 1,03 կմ/ժ