ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ANCA-ն դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

Panorama.am

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի դամբարան: Բացի այդ, ANCA-ն դատապարտել է նաև այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը կանգնած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողքին, հայտնում է Panorama.am-ը:
Լուսանկարների վերաբերյալ ANCA-ն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ մասնավորապես նշելով. «Մասքը մահացած բռնապետ Աթաթուրքի հետ իր լուսանկարն էր հրապարակել: Մասքը`  կենդանի բռնապետ Էրդողանի հետ»:

Նշենք, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Մասքը հանդիպել է Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Tesla»-ի և թուրքական ընկերությունների համագործակցության, ինչպես նաև Թուրքիայի ավտոտրանսպորտի էլեկտրաֆիկացման հարցերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: