ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբաման ծրագրել է հանդիպում ունենել Սի Ցզինպինի հետ

REUTERS/Jonathan Ernst

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ուղեվորվել հնգօրյա ճամփորդության դեպի  Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, որի ընթացքում ծրագրել է հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, գրում է Life.ru-ն՝ հղում տալով CNN-ին:

«Օբաման, որպես նախագահ, սերտ հարաբերություններ է հաստատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ գլոբալ տնտեսության զարգացումից մինչև մոլորակի կլիմայական փոփոխություններին հակազդելու հարցերի շրջանակում: Օբաման դեմ առ դեմ հանդիպման հույս ունի»,- հայտնել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քեթի Հիլը:

Ինչպես նշվում է, 44-րդ նախագահը ելույթ կունենա Երկրի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաժողովում, որն անցկացվում է Շանհայում: Նախկին նախագահը Նյու Դելիում կհանդիպի  հնդիկ երիտասարդության առավել հեռանկարային 280 ներկայացուցիչնեի հետ, ինչպես նաև երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: