ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 546,02 դրամ ԱՐԾԱԹ - 226,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 718,7 դրամ

Արարատյան դաշտում անցած տարվա պես ցուրտ օդային հոսանքների լճացում չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Pinterest

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը է պատմել է, թե ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում այս ձմեռ։ Այս մասին փոխանցում է Newsarmenia-ն:

«Ամսական կտրվածքով օդի ջերմաստիճանն ու սպասվելիք տեղումների քանակը դեկտեմբերին, հունվարին ու փետրվարին կլինի նորմայի սահմաններում։ Այնուամենայնիվ, միջին ամսական ջերմաստիճանը դեռ թույլ չի տալիս պատկերացում կազմել այն մասին` ամիսը տաք, թե սառը կլինի։ Միջին ամսական ջերմաստիճանը կարող է գտնվել նորմայի սահմաններում, սակայն, ասենք, ամսվա կեսը կարող է բավականին սառը լինել, իսկ մյուս կեսը` համեմատաբար տաք», –ասաց Սուրենյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով, ձմռան ամիսներին Կովկասի տարածքում կգրանցվի մթնոլորտի ակտիվ շրջանառություն։

«Այսինքն՝ կլինեն ժամանակաշրջաններ, երբ հանրապետության տարածքը կգտնվի ցուրտ արկտիկական օդային զանգվածների ազդեցության ներքո, կլինեն նաև օրեր, երբ ազդեցություն կգործեն օդի համեմատաբար տաք օդային հոսանքները», – ասաց Սուրենյանը։ 
Անցած տարվա եղանակային պայմանների մասին խոսելիս, երբ Արարատյան դաշտում 60 օր շարունակ գրանցվում էին ցուրտ օդային հոսանքների լճացումեր, Սուրենյանը նշեց, որ վիճագրական տվյալների համաձայն, այդպիսի ձմեռներ Արարատյան դաշտավայրում լինում են 50 տարին մեկ անգամ։ 

«Այս տարի առանձին օրերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, սակայն անցած տարվա պես ցուրտ օդային հոսանքների լճացում և արևի բացակայություն չի կանխատեսվում։ Նման երևույթներ կդիտվեն միայն առանձին օրերին, ինչը նորմա է համարվում», – ասաց Սուրենյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 11.27 կմ/ժ
19 C°
 
11°  21° 
16.10.2018
10°  20° 
17.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով