ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օֆշորային սկանդալ Էրդողանի շուրջ. արդյո՞ք Թուրքիայի նախագահը կհեռանա պաշտոնից

Al-Monitor

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հերքել է ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի  մեղադրանքներն առ այն, որ նախագահի բարեկամները և կողմնակիցները միլիոնավոր դոլարներ են փոխանցել օֆշորային կազմակերպությունների հաշիվներին, հայտնում է Ռիա գործակալությունը:

«Կասկածյալների» ցուցակում են նաև երկրի վարչապետ Բինալի Յըլդրըմի որդիները: Ավելի վաղ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանում արգելախակել է Յըլդրըմի որդիների՝ օֆշորային կազմակերպությունների հետ կապ ունենալու հարցը հետաքննելու վերաբերյալ առաջարկը:

Քըլըչդարօղլուն քննադատել է խորհրդարանի որոշումը: Նրա խոսքերով՝ նախագահի որդին, եղբայրը և կողմնակիցները մի քանի միլիոն դոլար են ներդրել Մեն կղզում գտնվող օֆշորային կազմակերպություն. ընդդիմադիր գործիչը, ելույթ ունենալով խորհրդարանում, թվարկել է մի քանի փոխանցումներ՝ իրականացված Էրդողանի ողբոր՝ Մուստաֆայի և որդու՝ Ահմեդ Բուրակի հաշվեհամարներից 2011-2012թթ.: Ըստ Քըլըչդարօղլուի՝ փոխանցումներն ուղղված են եղել Մեն կղզում գտնվող Belvey կազմակերպությանը:

Ավելին, ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրել է, որ ունի ապացույցներ, և կոչ է արել նախագահին «ինքնուրույն» հրապարակել իր ունեցվածքի վերաբերյալ տվյալներ:

Չնայած նրան, որ ավելի վաղ Էրդողանը խոստացել էր հրաժարական տալ, եթե Քըլըչդարօղլուն ապացույցներ ներկայացնի, Թուրքիայի նախագահը ամուր է կանգնած, և պատրաստ չէ գնալ զիջումների: Դեռ ավելին, Էրդողանը պնդում է, որ Քըլըչդարօղլուն ստում է և իր հերթին կոչ է անում հրապարակել ապացույցներ և դիմել դատախազություն, հակառակ դեպքում՝ սպառնալով, որ ընդդիմադիր գործիչը կզրկվի պաշտոնից:

Թուրքիայի նախագահն արդեն անցել է գործնական քայլերի. Էրդողանի իրավաբանները դիմել են դատարան՝ պահանջելով Քըլըչդարօղլուից՝ վճարել 380 հազար դոլար՝ նախագահին  ոչ նյութական վնաս հասցնելու և զրպարտելու համար:

Էրդողանի փաստաբանը Ահմեդ Օզելը նշել է, որ Քըլըչդարօղլուի ներկայացրած փաստաթղթերը և մեղադրանքները կեղծ են, և նրա դեմ դատական գործ կհարուցվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: