ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերն ու ճապոնացիները բազմաթիվ ընդհանրություններ ունեն

Հայերն ու ճապոնացիները ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Այս մասին դեկտեմբերի 5-ին, Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հայ-ճապոնական հարաբերությունների համար շրջադարձային էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2012թ. պաշտոնական այցը Ճապոնիա, որի ընթացքում կայացած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները և ընդունված Համատեղ հայտարարությունը ուղենիշ են մեր երկրների միջև համագործակցության վերընթաց զարգացման համար:

Հարաբերությունների առավել ակտիվացմանը մեծապես նպաստեցին 2010թ. Տոկիոյում, ինչպես նաև 2015թ. Երևանում երկու երկրների դեսպանությունների հիմնումը, որոնք նոր խթան հաղորդեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդները, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը:

Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլի՛ր իմ կողքից»: Ճապոնիան՝ որպես իրական բարեկամ, մշտապես եղել է Հայաստանի կողքին՝ սկսած 1988թ. երկրաշաժից և մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր, խթանելով իրականացվող բարեփոխումները:

Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում և ամրապնդում»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: