ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հայտարարել է Լոզանի պայմանագիրը վերանայելու անհրաժեշտության մասին

24smi.org

 

 


Լոզանի պայմանագիրը 1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր է՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Այն պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցից մի քանի ժամ առաջ հունական Skai հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լոզանի խաղաղության պայմանագրի վերանայմանանհրաժեշտության մասին, հայտնում է РИА Новости-ն: Լոզանի պայմանագիրը, ի թիվս այլ հարցերի, հաստատում է Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանները և սհմանում է Էգեյան ծովում կղզիների նկատմամբ Հունաստանի իրավունքը:

«Երբ ես խոսում եմ վերանայման մասին, մենք կարող ենք քննարկել ամեն ինչ՝ այլֆայից օմեգա: Հնարավոր է՝ Հունաստանին որոշ հարցեր, որոշ կանխատեսումներ նյարդայնացնեն, բայց մենք կարող ենք նստել և քննարկել»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ քննարկումները, որոնք ինքը ցանկանում է անցկացնել վերաբերում են ոչ միայն Հունաստանին, այլ ողջ տարածաշրջանին. Լոզանի համաձայնագիրը հաստատում է նաև սահմանները Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի միջև: Թուրքիայի նախագահը չի պարզաբանել, թե ինչ փոփոխություններ է նա ձգտում իրականացնել:

Էրդողանի հայտարարությունները կտրուկ հակասում են Հունաստանի դիրքորոշմանը, որը 1923 թվականի Լոզանի պայմանագիրը համարում է երկկողմ հարաբերությունների անվիճելի հիմք: Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է Էրդողանի հարցազրույցի առնչությամբ «լուրջ մտավախությունների» մասին:

1923 թվականի հուլիսի 24-ին կնքված հաշտության պայմանագիր՝ 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: