Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև. Վիգեն Սարգսյան
Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ «Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև։ Հետևողական քայլեր մշտապես կատարվել և շարունակելու են ձեռնարկվել մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կամ առողջությունը վտանգած համաքաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ես փորձել եմ զոհված զինծառայողների ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին մոտենալ ավելի կանոնակարգված ձևով»,- նշել է Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մինչև այս կատարված հիմնական քայլերը՝ դրանցից առանձնացնելով հատկապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման, զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցման և բնակարանային ապահովման նշյալ ծրագրի ուղղությամբ կատարվող գործնական քայլերը։
Անդրադառնալով 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին տրված բնակարանների գնման վկայագրերին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ այս գործընթացում տարիներ շարունակ օրենսդրական կարգերի փոփոխություն չի կատարվել, պարզապես այն արագացվել է՝ հիմք ընդունելով ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ ըստ որի վերոնշյալ խնդիրը պետք է լուծվեր 3 տարվա ընթացքում։ Սակայն համակողմանիորեն ուսումնասիրելով հարցը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների, մասնավորապես՝ տեսախցկիների արձանագրած խախտումներից գոյացած գումարի մի մասը բնակարանային ապահովման նշյալ ծրագրին ուղղորդելու շնորհիվ հնարավոր է դարձել խնդիրը կարգավորել անհամեմատ սեղմ ժամկետներում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ շահառուներին տրված բնակարանների գնման վկայագրերում հիմք են ընդունվել նրանց գրանցման հասցեները և ըստ այդ հասցեների անշարժ գույքի գործող կադաստրային արժեքները։
Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև շահառուներին հետաքրքրող հարցերին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 29%
Քամի՝ 2,06 կմ/ժ