ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 030,68 դրամ ԱՐԾԱԹ - 227,79 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 074,57 դրամ

11-ամյա հայ տղան կենցաղը հեշտացնող ռոբոտ է ստեղծել. հաջորդը բերք հավաքող ռոբոտի ստեղծումն է

Yerakouyn.com

11-ամյա Դավիթ Բաղդասարյանը մարդկանց կենցաղը հեշտացնող ռոբոտ է ստեղծել, որը կարողանում է վերցնել, տեղափոխել և տեղադրել առարկաները, ինչպես նաև կարդալ և հարցերի պատասխանել: Ռոբոտն ունի նաև տեսախցիկ:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ը՝  Դավիթը պատմել է, որ ռոբոտ ստեղծելու մասին վաղուց է երազել:

«Ռոբոտաշինության հետ կապված բազմաթիվ գաղափարներ առաջացան «Աղուէս» ծրագիրը սովորելու ընթացքում, և ես որոշեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ այս բնագավառի մասին»,-ասել է նա:

Դավիթը բազմաֆունկցիոնալ ռոբոտը պատրաստել է նախկինում իր սարքած մի քանի այլ ռոբոտների համադրությամբ: «Երկու ամսում եմ պատրաստել ռոբոտը՝ Arduino IDE և Snap4arduino ծրագրերի միջոցով»,- ասել է նա:

Պատանին մտադիր է կատարելագործվել ռոբոտաշինության բնագավառում: Այժմ նա պատրաստվում է բերք հավաքող ռոբոտ ստեղծել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
10°  21° 
18.10.2018
11°  21° 
19.10.2018
Հարցում

Սպասու՞մ եք արդյոք ղարաբաղյան բանակցությունների վերսկսման՝ Փաշինյան-Ալիև ձևաչափով