ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում զայրացել են. հայուհին իր ադրբեջանցի գործընկերուհուն հրավիրել է Նյու Յորք`վարպետության դասընթացների

Vesti.az

Ադրբեջանցի օգտատերերը դժգոհությամբ են ընդունել այն լուրը, որ ադրբեջանցի հայտնի ոճաբան Շաֆահ Նովրուզովային հրավիրել են Նյու Յորք` վարպետության դասընթացի մասնակցելու համար, քանի որ հրավերն ուղարկել է ԱՄՆ-ում բնակվող նրա հայ գործընկեր Էլիս Աթախանյանը։ Վերջինն նույնպես ոճաբան է, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան

Նովրուզովան հրավերի մասին հայտնել է Instagram-ի իր էջում, բայց չի նշել հրավիրողի ազգանունը: Օգտատերերը հաշված րոպեների ընթացքում պարզել են վարպետության դասընթացի կազմակերպչի ազգանունն ու ազգությունը և սկսել են դատապարտել նրան:

Նովրուզովան Ադրբեջանի ժողովրդական արտիստ, դերասան Ռամիզ Նովրուզովի դուստրն է: Նրան նախկինում ևս քննադատել էին հայերի հետ ընկերություն անելու համար։ Խոսքը վերաբերում էր Սոչիում բնակվող ոճաբան Գեորգի Կոտեին, որը հայ է մորական կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: