ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարիկ Մարտիրոսյանն առաջարկել է ռուս մարզիկներին օլիմպիադայում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս մարզիկները կարող են հանդես գալ հայկական դրոշի ներքո Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիադայում, «Պրոժեկտորպերիսհիլթոնի» եթերում ասել է հաղորդման հաղորդավարներից  հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

Ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, ծրագրի հերթական թողարկման մեջ շոուի հաղորդավարներ Ալեքսանդր Ցեկալոն, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել են 2018թ-ի ձմեռային օլիմպիադայից Ռուսաստանին հեռացնելու թեմային:

«Եթե արգելում են ելույթ ունենալ Ռուսաստանի հավաքականի կազմում, ապա կա Հայաստանի հավաքականը», — ասել  է Մարտիրոսյանը։

Նա կատակել է, որ եթե ռուսական շորտ-տրեքիստ Վիկտոր Անը հանդես գա Հայաստանի կազմում, ապա ճանապարհին կարող է փողով մինչև վերջնագիծ հասցնել, ասենք, բելգիացուն։

Բացի այդ, եթե «Հայաստանի հավաքականը» հաղթի կանադացիների հոկեյի թիմին 18։0 հաշվով, ապա կանադացիներն «իրենք կկազմալուծեն Միջազգային օլիմպիական կոմիտեն»։

Մարտիրոսյանը համաձայն է, որ մարզիկները մեկնեն օլիմպիադա։

«Ես կարծում եմ, որ պետք է գնալ, որովհետև դա օլիմպիադա է։ Ինչպես էլ ելույթ ունենան ռուս մարզիկները, նույնիսկ առանց դրոշի, մենք բոլորս հասկանում ենք, որ նրանք ռուս մարզիկներն են։ Նրանցից շատերը պատրաստվել են այս օլիմպիադային, և նրանց հաղթանակը կբարձրացնի երկրի հեղինակությունը, չէ որ աշխարհը հասկանում է, որ նրանք ռուս մարզիկներ են», — ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մարզիկները կարող են դրսևորել իրենց ամենալավ կողմերով։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն դատապարտել է ՄՕԿ որոշումը ռուս մարզիկներին Փխենչխանում ելույթ ունենալու իրավունքից զրկելու մասին և նրանց կազմակերպչական օգնություն առաջարկել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: